Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող կուսակցություններից ու կուսակցությունների դաշինքներից ոչ մեկը չի շտապում անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, թեպետ ընդամենը մեկ օր է մնացել փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետին:
NEWS.am-ի թղթակցին ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ այսօր էլ ոչ մեկից փաստաթղթեր չեն ստացել:
Նշենք, որ կուսակցությունները եւ դաշինքները համապատասխան փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչեւ փետրվարի 16-ը ժամը 18:00-ն:
Քարոզարշավը մեկնարկելու է մարտի 5-ից եւ ավարտվելու է լույս ապրիլի 1-ի կեսգիշերին, որը լռության օր է:
Հայաստանի խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են ապրիլի 2-ին:




























