«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր` փետրվարի 15-ին, հայոց լեզվի քննություն է հանձնել: Այս մասին հայտնում են NEWS.am-ի աղբյուրները:

Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի «Որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու՝ հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման կարգը հաստատելու մասին» հրամանի՝ կրթության եւ գիտության նախարարությունում կազմակերպվել է ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվող Րաֆֆի Հովհաննիսյանի հայերենի իմացությունը ստուգող քննություն: Նա ստացել է անցողիկ միավոր:

Հիշեցնենք, որ մինչ այդ հայերենի քննություն էր հանձնել նաեւ Վարդան Բեյլերյանը: