Երեւանի ավագանու հերթական ընտրությունները կանցկացվեն մայիսի 14-ին: Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության փետրվարի 16-ի նիստում:

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի խոսքով՝ ժամկետը սահմանվել է՝ ելնելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի պահանջներից:

Հիշեցնենք, որ նոր Սահմանադրության համաձայն՝ հաջորդ ավագանին, որը մայրաքաղաքի ղեկավարին է ընտրելու, կպաշտոնավարի ոչ թե 4, այլ 5 տարի ժամկետով: