Հանրապետության տարածքում փետրվարի 17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ նաեւ մառախուղ:

Քամին՝ հյուսիս-արեւելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 17-18-ը կնվազի 8-10 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում փետրվարի 17-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -15-17, ցերեկը՝ -4-6 աստիճան ցուրտ:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` -20-25, ցերեկը` -7-12,

Կոտայքում՝ գիշերը` -20-25, ցերեկը` -7-12,

Գեղարքունիքում՝ գիշերը` -20-25, ցերեկը` -7-12,

Լոռիում՝ գիշերը` -20-24, ցերեկը` -5-10,

Տավուշում՝ գիշերը` -10-15, ցերեկը` 0-3,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -20-25, ցերեկը` -7-12,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` -10-15, ցերեկը` -2-5,

Արարատում՝ գիշերը` -14-18, ցերեկը` -1-4,

Արմավիրում՝ գիշերը` -14-18, ցերեկը` -1-4,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -20-25, ցերեկը` -7-12,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` -14-18, ցերեկը` -1-4,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` -3-8, ցերեկը` 0-3,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -8-12, ցերեկը` -2-7,

Արցախում՝ գիշերը` -5-8, ցերեկը՝ 0-3: