«ԵԼՔ» ընդդիմադիր դաշինքը քիչ առաջ փաստաթղթերը  ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար:

«ԵԼՔ»-ի փաստաթղթերը ներկայացրեցին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Վահագն Հովակիմյանը (ցուցակում 68-րդ համար), «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նորիկ Եղիազարյանը, «Լուսավոր Հայաստանի» անդամ Դավիթ Խաժակյանը:

Լրագրողների հետ զրույցում Վահագն Հովակիմյանը նշեց, որ իրենց ցուցակն առավել քան մրցունակ է: «Դաշինքը համամասնությամբ կազմված է երեք կուսակցություններից»,- նշեց նա, իսկ թեկնածուների վերաբերյալ հարցին պատասխանեց կատակով. «Ինչ դրական հատկանիշներ գիտեք, կարող եք վերագրել մեր թեկնածուներին»:

Դաշինքի համամասնական ընտրական ցուցակում ընդգրկված են 121 թեկնածուներ, իսկ տարածքային ընտրական ցուցակներում՝ 112 թեկնածու:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «ԵԼՔ»-ի համապետական ցուցակը գլխավորելու է Էդմոն Մարուքյանը: Ցուցակում են անեւ Արամ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը, Մանե Թանդիլյանը, Սասուն Միքայելյանը, Արտակ Զեյնալյանը, Լենա Նազարյանը, Հայկ Կոնջորյանը, Արայիկ Հարությունյանը: