Մեր երկրի նախագահն է, իր մոտեցումն է, իր որոշումն է: Այսօր՝ փետրվարի 16-ին, լարգրողների հետ զրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես է վերաբերում նախագահի այն հայտարարությանը, թե չի ողջունում իր՝ քաղաքականություն վերադառնալը:
«Նորից եմ ասում, ցանկացած իմ թիմակիցներին էլ եմ ասել, ոչ միայն նախագահին, այլ կուցակցություններին էլ, որ որեւիցե մեկին նեղացնելու, վիրավորելու, ցեխ շպրտելու, դա թույլ մարդն է անում: Մարդը պետք է կարողանա իր արած գործով մոտեցումով հանրությանը, ժողովրդին ցույց տա իր պատրաստակամությունը: Այսօր ցանկացած մարդ կարող է գեղեցիկ ծրագիր գրել, բայց պետք է նաեւ էդ մարդու անցած ճանապարհը, կատարած գործը հասկանալ՝ արդյոք ի վիճակի է այդ ծանրության տակ մտնել, այդ գործը կատարել: Այս հողից ծնված, սովորական աշխատող ընտանիքից մարդ եմ, զրոյից կայացած, ես ամեն ինչ էլ գիտեմ, պատկերացնում եմ, տեսել եմ, արել եմ, հաղթել եմ»:




























