Հայաստանի կոմունիստական կուսակցությունն այսօր՝ փետրվարի 16–ին, ԿԸՀ է ներկայացրել համամասնական ցուցակը։
«Մենք գնում ենք հաղթանակի, մինիմում հինգ տոկոս վերցնելու ակնկալիքով»,- լրագրողների հետ զրույցում նշեց կոմկուսի ներկայացուցիչ Գեղամ Գալստյանը:
ՀԿԿ ընտրական ցուցակը գլխավորելու է կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը, երկրորդը՝ Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանը, երրորդը՝ ՀԿԿ Լենինականի քաղխորհրդի առաջին քարտուղար Գագիկ Մանուկյանը, որը երկար տարիներ եղել է Գյումրիիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տեղակալը: Մյուսների անունները չհայտնեցին, «գաղտնիք է»՝ ասացին կոմունիստները:
Տարեց կոմունիստները հընթացս քննադատեցին «ծաղկուն երկիրը» քանդող Լեւոն Տեր-Պետրոսյանին:
Հարցին, թե ինչու այլ ուժերի հետ դաշինքով չեն մասնակցում, Գեղամ Գալստյանն ասաց. «Մեզ ոչ մի դաշինք պետք չի»:
Հարցին, թե պահանջելո՞ւ են Սերժ Սարգսյանի հրաժարականը, կոմունիստը պատասխանեց. «Չէ, չէ, ընդհակառակը»: Վարչապետի թեկնածուն էլ Վազգեն Սաֆարյանն է լինելու:
(1).jpg)
(1).jpg)




























