«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը քիչ առաջ փաստաթղթերը  ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար:

«Ազատ դեմոկրատները» ԿԸՀ էին եկել մեծ ծաղկեփնջով, որը տանում էր ակտիվիստ, ԱԴ ցանկում ընդգրկված Վաղինակ Շուշանյանը: «Մենք տանելու ենք քաղաքակիրթ պայքար: Այս ընտրությունները չափազանց կարեւոր են մեր երկրի համար»,- նշեց ԱԴ փոխնախագահ Անժելա Խաչատրյանը:

«Ազատ դեմոկրատների» ցուցակում 101 հոգի է, ցուցակի առաջին տասնյակում են Խաչատուր Քոքոբելյանը, Հրանտ Բագրատյանը, Ստյոպա Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը, Մասիս Այվազյանը, Անժելա Խաչատրյանը, Արմեն Առաքելյանը,  Սոնա Մինասյանը Նարեկ Այվազյանը եւ Գագիկ բաղդասարյանը:

Կուսակցությունը ընտրություններին մասնակցում է «մենք կարող ենք» կարգախոսով։