ՀԱԿ–ՀԺԿ դաշինքը քիչ առաջ փաստաթղթերը  ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար:

ՀԱԿ անդամ, իրավաբան Արմեն Խաչատրյանը հայտնեց, որ ցուցակում 140 հոգի են ընդգրկված, իսկ առաջին եռյակում են առաջին նախագահ Լեւոն տեր-Պետրոսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:

Արմեն Խաչատրյանը նշեց, որ իրենք միակ ուժն են, որը ընտրություններին մասնակցում է խաղաղության պլատֆորմով:

Նշենք, որ ժամը 18-ին ավարտվեց փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը, ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը վերջինն էր ներկայացել՝ 17։56 րոպեին: