Հայաստանի խորհրդարանի առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 5-ը՝ կուսակցություն (ֆոտոռեպորտաժ):

Մասնավորապես, ԿԸՀ իրենց փաստաթղթերն են ներկայացրել հետեւյալ կուսակցությունները՝ ՀՀԿ, ՀՅԴ, «Հայկական վերածնունդ»,  «Ազատ դեմոկրատներ» եւ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը:

ԿԸՀ փաստաթղթեր են ներկայացրել հետւեյլա դաշինքները՝

«Ծառուկյան», «Ելք», ՀԱԿ-ՀԺԿ եւ «Օհանյան, Րաֆֆի, Օսկանյան»:

Նշենք, որ այսօր փաստաթղթերը ներկայացնելու վերջին օրն էր: Առաջիկա 10 օրում ԿԸՀ-ն պետք է ստուգի ներկայացված փաստաթղթերը եւ գրանցի քաղաքական ուժերին:

Քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին եւ կտեւի մինչեւ մարտի 31-ը: