ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման 12-րդ տեղն է զբաղեցրել ԱՄՆ նախագահների վարկանիշում։ Արդյունքները հրապարակել է վարկանիշը կազմած C-SPAN հեռուստաալիքը, փոխանցում է Lenta կայքը։

Նրա տվյալներով ամենից բարձր են գնահատվել Օբամայի ձեռքբերումները տնտեսական կարգավորման ոլորտում (ութերորդ տեղ), ամենավատը նա իրեն դրսեւորել է միջազգային գործերով (24-րդ տեղ) ու Կոնգրեսի հետ հարաբերություններում (39-րդ տեղ)։

Վարկանիշի առաջին տեղում Աբրահամ Լինքոլնն է, երկրորդում՝ Ջորջ Վաշինգթոնը, երրորդում՝ Ֆրանքլին Ռուզվելտը։ Իսկ վերջին տեղում ՝ Ջեյմս Բյուքենենը, Էնդրյու Ջոնսոնն ու Ֆրանքլին Փիրսը։

Վարկանիշը կազմել են 91 պատմաբանների ու ԱՄՆ առաջատար համալսարանների այլ մասնագետների մասնակցությամբ։ Նրանք գնահատել են նախագահին տասը բալանոց սանդղակով։