Երկրապահ կամավորականների միության անդամներն այսօր` փետրվարի 18-ին, միաձայն ընտրեցին նախագահության անդամներին:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ վերընտրվել են Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, Տարոն Մարգարյանը: Ինչպես եւ սպասվում էր, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, «Ծառուկյան» դաշինքի նախընտրական շտաբի պետ Իշխան Զաքարյանը չվերընտրվեց:

Նշենք, որ Զաքարյանը համագումարին չի մասնակցում:

ԵԿՄ համագումարը շարունակվում է: