News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Վերահսկիչ  պալատի նախագահի թափուր պաշտոնի հավանական թեկնածուի անունն արդեն հայտնի է: NEWS.am-ի տեղեկություններով` փետրվարի 24-ին Սերժ Սարգսյանը Վերահսկիչ պալատի նախագահի նախկին տեղակալ Լեւոն Յոլյանի թեկնածությունը կներկայացնի Ազգային ժողով:

Ուրբաթ կմեկնարկի խմբակցությունների հետ թեկնածուի հանդիպումների շարքը:

Հիշեցնենք, որ Լեւոն Յոլյանը վեց տարի զբաղեցրել է Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալի պաշտոնը, որից հետո ստանձնել է էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնը` մինչեւ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության ձեւավորումը: Յոլյանը շախմատի միջազգային վարպետ է, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահության անդամ:

Հիշեցնենք, որ Իշխան Զաքարյանը մեկ ամիս առաջ ՎՊ նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացրեց Գագիկ Ծառուկյանին միանալու հիմնավորմամբ. նա Ծառուկյան դաշինքի նախընտրական շտաբի ղեկավարն է:

Ավելի վաղ ՀՀԿ փոխխոսնակ էդուարդ Շարմազանովը NEWS.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ փետրվարի 27-ի ԱԺ նիստում ամենայն հավանականությամբ կքննարկվի ՎՊ նախագահի թեկնածության հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
Իրականում իշխանությունները գիտեն, որ հասարակության ներսում խոր դժգոհություն կա Նիկոլ Փաշինյանի...
«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին
Մի մասն էլ, ով մեծ տեղեկատվությամբ չի փայլում, կարող է գալ այն եզրակացության, թե ամեն ինչ կորած է, գալիս է...
«Ժողովուրդ». Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203
Առեւանգված եւ Բաքվում անազատության մեջ պահովող Արցախի ղեկավարների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո...
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
Ըստ աղբյուրների` մոտավոր նման բովանդակության նախազգուշական հրահանգ է իջեցվել գործադիրի կողմից...
«Փաստ». Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ
Գործընթացի առաջին փուլում իրականացվում է ոլորտի հիմնական գործընթացների քարտեզագրում, հանձնաժողովի...
«Հրապարակ». «Ճանապարհը հեշտ չէ». աշխատանքի բաժանում է արվել
Նշել է, որ այդ ճանապարհը հեշտ չէ, քանի որ ոչ միայն պետական մակարդակով նման ծրագիր չի իրականացվում...
Ամենաշատ