News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Վարդան Օսկանյանի որդին` Արա Օսկանյանը, որը փետրվարի 17-ին ձերբակալվել է, առերեսվել է իր դեմ ցուցմունք տված անձի հետ:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը նշեց, որ շարքային քրեական գործ է սա, ընդամենը պարտք մնացած անձը բողոքում է պարտք վերցրածից:

«Ինքս որեւէ քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում, սակայն եթե ընթացքը տարբերվի նմանատիպ սովորական այլ գործերից խափանման միջոցի ընտրության կամ հետագա գործողությունների հարցում, միգուցե հնարավոր կլինի խոսել քաղաքական ենթատեքստի մասին: Այս պահին ավելին չեմ կարող ասել, սակայն միանշանակ է, որ առեւանգման մասին խոսք լինել չի կարող, խոսքը մարդուն ապօրինի ազատությունից զրկելու մասին է, որը նույնպես բացառված է»,- ասաց Տիգրան Աթանեսյանը:

Այսօր ժամը 18:00-ին լրանում է Արա Օսկանյանի ձերբակալման 72 ժամը:

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության` 2017թ. փետրվարի 17-ին ոստիկանությունից ստացվել է քաղաղացու հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերն առ այն, որ  2017թ. փետրվարի 16-ին իր ընկեր Հ.Սիրադարյանը եւ նրա հորաքրոջ որդին` Ա.Օսկանյանը իրենից պահանջել են վերադարձնել պարտքի գումարը, որի ընթացքում իր կամքին հակառակ իրեն պահել են ավտոմեքենայի մեջ եւ թույլ չեն տվել դրանից դուրս գալ`առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով:

Նախնական տվյալներով փետրվարի 16-ին ժամը 17:00-ի սահմաններում Երեւանի Լենինգրադյան փողոցի «Ռոբերտո» խանութ-սրահի հարակից հատվածից Ն.Բերբերյանին նստեցրել են ավտոմեքենայի մեջ, գնացել Աբովյան քաղաք եւ  նրա կամքին հակառակ եւ իր առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով ապօրինաբար զրկել ազատ տեղաշարժվելու իրավունքից եւ պահանջել  վերադարձնել 1.500.000 ՀՀ դրամ պարտքը:

Փետրվարի 17-ին  Ա. Օսկանյանը եւ  Հ.Սիրադարյանը ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված հանցավոր արաք կատարելու կասկածանքով: Վերջիններս հրաժարվել են ցուցմունք տալ:

Նշենք, որ Ա.Օսկանյանը նախկին ԱԳ նախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի որդին է՝ 33-ամյա Արա Օսկանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիրանցեցիները հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Ոստիկանական ուժերը, սակայն, շարունակում են փակ պահել գյուղի երկու մուտքերը` Սարիգյուղի և Բաղանիսի կողմից...
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդմանը վերաբերող...
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
Երեկ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի...
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
Ոստիկանները շրջափակեցին գյուղ մտնող բոլոր մուտքերը՝ հայտարարելով, թե հատուկ գործողություններ են...
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Ժողովուրդ» օրթաթերթը դիմեց ՀՀ արդարադատության նախարարություն, որտեղից հայտնեցին, թե կարգապահական...
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Նիկոլ Փաշինյանն ասում ա՝ կոմպլիմենտ եք անում, որ ասում եք՝ թուրք, բա Թուրքիայի ու Ադրբեջանի հերոս ա ինքը...
Ամենաշատ