Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի գիշերային ակումբներից մեկում այսօր` փետրվարի 20-ին, վաղ առավոտյան դանակահարություն է տեղի ունեցել: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Աբովյանի բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 երիտասարդ` Աբովյանի բնակիչ, 29-ամյա Կարեն Հովհաննիսյանը, Երևանի բնակիչներ 28-ամյա Արամ Սարգսյանը, 29-ամյա Վահագն Աբգարյանը։ Մայրաքաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ էլ տեղափոխվել է Ավանի բնակիչ, 42-ամյա Արթուր Պատկանյանը:
Դեպքի հանգամանքները պարզվում են: