News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցությունը ուներ ծրագիր եւ  պետք է այն կյանքի կոչեր, սակայն, այս պահի դրությամբ այդ ծրագրից հեռացողներ են եղել եւ այն կյանքի կոչողներ չկան: Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, «Ազատության» հետ զրույցում ասել է«Ժառանգություն» կուսակցության անդամ, նույնանուն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ մեկնաբանելով  «Ժառանգություն» կուսակցությունը լքելու իր որոշումը:

Նա նշել է, որ արդեն կուսակցությունը լքելու դիմում է ներկայացրել. «Ես ինքս ասել եմ, եթե որեւէ մեկի հետ հանդիպեք, քննարկեք ինչ-որ մեկի հետ դաշինք կազմելու հարցը, ես չեմ լինելու: Ինձ ասել են՝ դու առաջինների մեջ ես լինելու, ես ասել եմ՝ իմացեք ես չեմ լինելու: Այն անձինք, որոնք պետք է համագործակցեն այս տիրույթում նույնպես կուսակցության գաղափարախոսությունը կրողը չեն: Դա է հիմնական պատճառը, որ ես լքեցի կուսակցությունը: Քաղաքական դաշտում ովքեր գործում են, ես բոլորին լավ ճանաչում եմ»,-ասել է նա:

Զարուհի Փոստանջյանը նաեւ նշել է, որ խորհրդարանական ընտրություններում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը չի հաղթելու. «Մեր հասարկությունն ամնեզիայով չի տառապում եւ շատ լավ ամեն ինչ հիշում է: Այս իշխանության մասնակից եղած անձինք հնարավոր է մի օր իրենց մեջ ոգեւորություն գտնեն եւ ասեն՝ այլեւս այսպես չի կարող, բայց որ նրանք դառնան հասարակության առաջնորդը, առաջ տանողը, ես դրան չեմ հավատում: «Ժառանգություն» կուսակցությունը, եթե միայնակ մասնակցեր ընտրություններին շանսերն ավելի մեծ կլինեին, հասարակության ընկալումը շատ ադեկվատ է, շատ լավ հասկանում է՝ ինչ է տեղի ունենում: Պետք չէր նման որոշում կայացնել»:

Զարուհի Փոստանջյանը նաեւ նշեց, որ կուսակցությունը լքելուց հետո, հնարավոր է, շարունակի քաղաքական գործունեությունը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ժառանգություն» կուսակցության անդամ, նույնանուն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը լքել է «Ժառանգություն» կուսակցությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ