News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ՀՅԴ-ն խորհրդարանական ընտրությունների օրը փոխելու առաջարկով հանդես չի գա, իսկ եթե մյուս ուժերը նախաձեռնեն, ապա կմիանան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը:

Նշենք, որ  կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը երկու շաբաթ առաջ NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ քաղաքական ուժերի առաջադրումներից հետո, եթե նման առաջարկ լինի եւ դրան միանան այլ ուժեր, ապա կառավարությունը կորոնի օրը փոխելու մեխանիզմները:

«Ինչու պիտի մենք նախաձեռնենք, թող իրենք նախաձեռնեն, ես այն ժամանակ եմ ասել, որ ճիշտ կլինի` դա նախաձեռնի Հանրապետական կուսակցությունը: Մենք նորմալ ենք վերաբերում, եթե բոլորը համաձայնեն, խնդիր չկա»,-ասաց Աղվան Վարդանյանը:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ նախօրեին մեզ հետ զրույցում ասել էր, որ  ընտրության օրը փոխելու առաջարկով հանդես չեն գա, սակայն եթե այդպիսի նախաձեռնություն լինի` կմիանան:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ