Բաքվի խանութներից մեկում վիճաբանություն է ծագել Ջեյրան անունով վաճառողուհու եւ 43-ամյա գնորդ Յալչըն Աղավերդիեւի միջեւ: Այս մասին գրում է Report-ը:
Տեղեկությունների համաձայն՝ Աղավերդիեւը դժգոհել է խանութի բարձր գներից: Զայրացած վաճառողուհին դանակով հարվածել է գնորդին: Տուժածին ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխել:
Փաստի առիթով հետաքննություն է սկսվել: Նշվում է, որ վաճառողուհին եւ գնորդը հարեւաններ են: