News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ելք» դաշինքի համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսօր՝ մարտի 21-ին, Մեծ Մանթաշի ընտրողների հետ հանդիպմանն արձագանքել է այն տեսակետին, թե բոլոր քաղաքական ուժերը պետք է միավորվեն եւ պայքարեն ներկայիս իշխանությունների դեմ:

«2008թ. մարտի 1-ից հետո, երբ մեր ընկերներից 10 մարդ զոհվեց, էդ մարդիկ գնացին, մտան Նախագահական արթուրբաղդասարյաններով եւ ասացին՝ շեֆ ջան, մի երեք մինիստրի պաշտոն էլ մեզ տուր, քեզ շեֆ ասենք ու ֆռֆռանք: Հիմա ասում եք՝ միացեք նրանց, սրանց փոխեք, իրանց ու այս իշխանության տարբերությունը ո՞րն է, ես չեմ տեսնում այդ տարբերությունը»,- ասել է Արամ Սարգսյանը:

Դաշինքի անդամը համաձայն է, որ այս իշխանությունները վատն են, սակայն պետք է հասկանալ՝ ինչն ինչով պետք է փոխել. պետք չէ ընտրություն կատարել վատի ու վատթարի միջեւ. «Հեսա վարչապետը գալու է այստեղ ու ասի, որ առաջիկա տարիներին անելու են 270 մլն դոլարի ներդրում: Այ ախպեր ջան, ո՞վ է քեզ այդ թիվն ասել, ո՞վ է ներդրում անողը»:

Արամ Սարգսյանի գնահատմամբ, վարչապետ Կարեն Կարապետյանը նշանակվելուց հետո միայն թմբուկ է նվագել ու կոստյումը կախելուց ուրիշ ոչինչ չի արել: Նա անդրադարձել է նաեւ վարչապետի այն հայտարարությանը, թե գործարան կառուցելը պետության գործառույթը չէ:

«Ասում է՝ պետությունը պետք է մթնոլորտ ստեղծի, բայց մթնոլորտ ստեղծում է Սուրենյանը, իսկ վարչապետի գործն է երկիրը երկիր դարձնել, գյուղացու ստեղծածը մթերելն է, աշխատատեղ ստեղծելն է»,- նշել է Արամ Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ