News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ձերբակալվել է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը: Ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հաստատել է տեղեկությունը:

ԱԱԾ-ն նաեւ հայտնել է, որ Բաբայանը ձերբակալվել է մաքսանենգ եղանակով Վրաստանից Հայաստան «ԻԳԼԱ» տեսակի զենիթա-հրթիռային համալիրի տեղափոխման գործով: Քրեական գործի շրջանակում, Բաբայանից բացի, եւս 2 անձ է ձերբակալվել: Այսօր ԱԱԾ-ն տեղեկություն էր տարածել, որ հայտնաբերվել ու առգրավվել է «ԻԳԼԱ»-ի արձակման խողովակ՝ «9M39» հրթիռով: Ծառայությունում արժանահավատ տվյալներ ունեն, որ համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումն ու փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ նախնական համաձայնությամբ եւ նրա պատվերով: Փորձագիտական եզրակացության համաձայն՝ մարտական հրթիռը պիտանի է հետագա շահագործման համար: Ներկայում փորձում են պարզել զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերման շարժառիթները, հնարավոր օգտագործման նպատակները, ինչպես նաեւ ֆինանսավորման աղբյուրները:

Համարվում է, որ Սամվել Բաբայանը համակարգում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի գործունեությունը: Այստեղ Բաբայանի ձերբակալությունը կապում են հենց ՕՐՕ դաշինքի նախընտրական գործունեության հետ:

«Հաց բերողին»՝ Արթուր Սարգսյանին այսօր հողին հանձնեցին Շահումյանի գերեզմանատանը: Նրան վերջին հրաժեշտը տալու էին եկել բազմաթիվ քաղաքացիներ, հայտնի մշակույթի եւ քաղաքական գործիչներ: «Հաց բերողին» քաղաքացիները սգո սրահից մինչեւ գերեզմանատուն ծափահարություններով եւ «Արթուրը չի մահացել, Արթուրը զոհվել է», «Փառք Հաց բերողին» վանկարկումներով են ուղեկցել, որոնց են միացել նաեւ անցորդները:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը վախճանվեց մարտի 16-ին: Նրան մեղադրում էին «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ: Անցյալ տարվա ամռանը ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին նա կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել «Սասնա ծռերին»: Կալանքի հետ անհամատեղելի հիվանդության պատճառով Արթուր Սարգսյանին դեկտեմբերի 31-ին ազատ արձակեցին, ապա կրկին կալանավորեցին՝ քննչական մարմին չներկայանալու պատճառաբանությամբ: Խափանման միջոց կալանքը փոխելու պահանջով Սարգսյանը 25 օր հացադուլի մեջ էր: Խափանման միջոցը փոխվեց մարտի 6-ին: Արթուր Սարգսյանը 48 տարեկան էր, մասնագիտությամբ քանդակագործ, փորագրող վարպետ:

Լեւոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալվել է Հանրային հեռուստատեսության «Օրակարգից դուրս» հաղորդմանն ու խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին: Հայաստանի առաջին նախագահն ասել է, որ հակամարտության կարգավորման սկզբունքները որոշել ենք ոչ թե մենք, Ղարաբաղը կամ Ադրբեջանը, այլ միջազգային կառույցները: Ներկայացնելով այդ սկզբունքները՝ Տեր-Պետրոսյանը վերահաստատել է իր դիրքորոշումը. խաղաղություն կարելի է ձեռք բերել տարածքների վերադարձի, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման եւ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի սահմանման միջոցով:

Հինգերորդ գումարման Ազգային ժողովի վերջին քառօրյան, կարծես, վերջնականապես տապալվում է: Այսօր նույնպես չեն կարողացել քվորում ապահովել. խորհրդարան էր ներկայացել ընդամենը 13 պատգամավոր: Հերմինե Նաղդալյանը, սակայն, հույսը չէր կորցնում. հայտարարել է, որ գրանցումը շարունակվելու է 3 ժամ՝  հույս հայտնելով, որ «բազմազբաղ պատգամավորները կվերադառնան դահլիճ», բայց սահմանված ժամկետի ավարտին այդպես էլ չի հաջողվել քվորում ապահովել:

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի մոտ արտակարգ միջադեպ է տեղի ունեցել: Նախ տեղեկություն տարածվեց, որ խորհրդարանի մոտ՝ Վեսթմինստերյան կամրջի վրա, հրաձգություն է տեղի ունեցել: Հետո բրիտանական լրատվամիջոցները հայտնեցին զինված տղամարդու մասին, որը հարձակվել է ոստիկանի վրա եւ վիրավորել նրան: Հարձակվողին գնդակահարել են:

Բացի այդ, ավտոմեքենա է մխրճվել մարդկանց բազմության մեջ: Միջադեպի հետեւանքով մեկ կին է զոհվել, մեկ տասնյակից ավելի տուժածներ կան: Խորհրդարանականներին տարհանել են, Վեսթմինստերյան կամուրջը՝ փակել: Սքոթլանդ Յարդը դեպքն ահաբեկչություն է որակել:

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից քաղաքացիական հիվանդանոց են տեղափոխել: Նրա շահերի պաշտպանն ասում է՝ արտերկրից ժամանած բժիշկները Հովհաննեսի մոտ ոսկրի վարակ են կասկածում: Վնասվածքաբանության կենտրոնից էլ տեղեկացրել են, որ Հարությունյանն իրենց մոտ է տեղափոխվել սերտաճած կոտրվածքով, հետազոտությունից հետո պարզ կլինի, թե ինչ խնդիրներ ունի: Հովհաննես Հարությունյանը, հիշեցնենք, ոտքի ծանր վիրավորում է ստացել ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում:

«Եվրատեսիլ» երգի մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանը յուրահատուկ ֆլեշմոբ է նախաձեռնել: Facebook-իր իր էջում երգչուհին մարտահրավեր է նետում «Եվրատեսիլի» այս տարվա մասնակիցներին՝ առաջարկելով հայկական ազգային երգ կատարել: Ինքն առաջին քայլն է արել՝ գերմաներեն երգ կատարելով, ու մարտահրավերն ուղղել Գերմանիան ներկայացնող Լեւինային: Լեւինան ընդունել է Արծվիկի մարտահրավերը: Երգչուհին Facebook-ում հրապարակել է «Կաքավիկ» հայտնի երգի իր կատարումը եւ հայերեն ողջունել իր երկրպագուներին:

Եվ եվրատեսիլյան կրքերի մասին: Երեկ հայտնի դարձավ, որ Արծվիկին, հնարավոր է, թույլ չտան մասնակցել Կիեւում կայանալիք մրցույթին: Պատճառը Ղրիմ այցելությունն է: Իսկ այսօր տեղեկություն տարածվեց, որ Կիեւում ելույթ ունենալու հնարավորություն հաստատապես չի ունենա Ռուսաստանը ներկայացնող Յուլյա Սամոյլովան: Նրա «մեղքը» նույնպես Ղրիմ ուղեւորությունն է: Ի դեպ՝ Սամոյլովան Ուկրաինա չի կարողանա մուտք գործել երեք տարի:

Մարտի 22-ին դոլարը նորից սկսել է թանկանալ, իսկ եվրոն եւ ռուբլին էժանացել են: Արդյունքում դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 483 դրամ, եվրոյինը՝ 521, ռուբլունը՝ 8 դրամ 36 լումա, ֆունտինը՝ 602 դրամ:

Մարտի 23-ի հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է առանց տեղումների եղանակ: Սյունիքում եւ Արցախում ժամանակ առ ժամանակ տեղումներ կլինեն: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար 5-6 աստիճանով կբարձրանա: Երեւանում վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի 0+2, ցերեկը՝ +11+13 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ