News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Թուրքական Sondakika կայքը հրապարակում է թողարկել, որում նշվում է, թե Թուրքիայի եւ Նախիջեւանի միջեւ ներկայում գոյություն ունեցող փոքր հատվածը հենց Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքն է ժամանակին գնել իր անձնական գումարով։

Թուրքական կայքն իր հրապարակումով ուշադրության է արժանացրել այն հանգամանքը, որ Աթաթուրքը հանուն երկրի, հանուն ապագայում թուրքերի անվտանգության, իր անձնական միջոցներն է զոհաբերել։

Կայքը նաեւ նշել է, թե 90–ականներին հայերը ցանկացել են նվաճել Նախիջեւանը, սակայն Թուրքիան զորք ու զինտեխնիկա է կարողացել մտցնել Աթաթուրքի գնված հողակտորի միջոցով ու փրկել Նախիջեւանը։

Նշենք, որ Թուրքիան 1932–ին Իրանին է տվել թուրքերի համար ռազմավարական նշանակության այդ միջանցքը, որով Թուրքիան կարողացավ ցամաքային կապ ունենալ Նախիջեւանի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ