News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ես մեծ հույս ունեմ, որ խորհրդարանական ընտրություններում Հայաստանի հանրապետական կուսկացության հաղթանակի դեպքում ինձ կվստահվի Պաշտպանության նախարարությունում աշխատանքի շարունակությունը։ Այս մասին ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ով գլխավորում է ՀՀԿ նախընտրական ցուցակը։

Նա նշել է, որ Հայաստանի պետական կառավարման համակարգում պաշտպանության նախարարի պաշտոնը վճռական ու շատ կարեւոր դիրք է համարում՝ հաշվի առնելով առկա մարտահրավերներն ու սպառնալիքները։

«Աշխատանքի համար մեծ դաշտ եմ տեսնում եւ մեծ հույս ունեմ, որ պաշտպանության ոլորտում բարեփոխումներն իրականացնելու ժամանակ կլինի, որոնք ժամանակի մարտահրավերներ են եւ շատ են ազդում երկրի պաշտպանունակության վրա։ Մենք շատ հարցեր ունենք, որոնք պետք է համալիր լուծել», - ասել է Սարգսյանը։

Նրա խոսքով՝ հաշվի առնելով Հայաստանում պարտադիր զինվորական ծառայությունը՝ պետք է այնպես անել, որ այդ երկու տարին ոչ թե հայրենիքին տրված պարտք լինեն, այլ որպեսզի երիտասարդները կարողանան հավելյալ կրթություն ստանալ, հմտություններ զարգացնել։

Սարգսյանը նաեւ նշել է, որ շատ բան պետք է անել Հայաստանի զինուժի մարտունակությունը բարձրացնելու համար։ «Այդ իմաստով ես երջանիկ կլինեի, եթե ՀՀԿ-ի հաղթանակն ինձ թույլ տար շարունակել աշխատանքը, որը ես եւ գործընկերներս սկսել են այս վեց ամսում եւ վստահ եմ, որ կկարողանանք ավարտին հասցնել»,-ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ