News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Սիրիահայ ձեռներեց Գեւորգ Կարապետյանը դատի է տվել Թուրքիայի կառավարությանը՝ իր գործարանը թալանելու համար։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ Կարապետյանը հայտնել է, որ հայցը կազմելու հարցում իրեն աջակցել է Սիրիայի կառավարությունը։ Կարապետյանը վնասի չափը գնահատել է 1 մլն 241 հազար դոլար:

Երբ Հալեպը գտնվել է ահաբեկիչների վերահսկողության ներքո, Կարապետյանին պատկանող մետաղագործության գործարանից հանել են հաստոցները ։ «Ընդ որում դրանք Թուրքիա են տարել, ես դա գիտեմ ու հիմնավորում եմ իմ հայցում։ Քանի որ իմ պահանջները հիմնավորված են, ինձ օգնում է Բաշար Ասադի կառավարությունը։ Ես հասկանում եմ, որ երկար է պետք սպասել։ Բայց եթե ես էլ չտեսնեմ, ապա իմ երեխաները պարտադիր կտեսնեն»,- ասել է Կարապետյանը։

Հիմա, երբ քաղաքն արդեն ազատագրված է, գործարանն առաջվա պես գործում է, բայց Գեւորգ Կարապետյանն ուզում է նոր արտադրություն բացել Հայաստանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ