News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԵՄ–ի ու ՄԱԿ–ի աջակցությամբ Հայաստանի, Ւրանի ու Նախիջեւանի հետ սահմանը ականազերծելու գործընթացը Հայաստանի հետ սահմանի թուրքական գյուղերի բնակիչների համար նոր աշխատատեղերի հնարավորություն են ընձեռնել։

Թուրքական Memurlar կայքի փոխանցմամբ՝ Հայաստանի, Իրանի ու Նախիջեւանի հետ սահմանի Թուրքիայի կողմում 1984–1999 թվականների մոտ 313 մլն քառակուսի մետր տարածք ականապատվել է։

ԵՄ–ի ու ՄԱԿ–ի աջակցությամբ իրականացվող ականազերծման աշխատանքները վստահվել են Հարավաֆրիկյան հանրապետությունից ժամանած մի ընկերության։ Սակայն հարավաֆրիկյան ընկերության ղեկավարությունը աշխատանքի է ընդունել նաեւ տեղի գյուղերի 80 բնակիչների։

Գյոդեքլիի բնակիչներից Ֆերհաթ Դեմիրը նշել է, թե նախկինում զբաղվում է գյուղատնտեսությամբ, սակայն դիմել է ականազերծմամբ զբաղվող ընկերությանն ու ընդունվել աշխատանքի որպես ականազերծող։ Նա շեշտել է, թե աշխատանքից գոհ է, եւ իրենց գյուղից շատերն են դիմել աշխատանքի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ