Երեւանի դպրոցներից մեկի բակում նախօրեին արտակարգ դեպք է գրանցվել. երկու դպրոցական ածելիով վնասել են իրենց ձախ ձեռքերի նախաբազուկները, հաղորդում է «Փաստինֆո»-ն:

Դեռահասները սովորում են նույն դպրոցի՝ 10-րդ և 11-րդ դասարաններում։

Ըստ նախնական վարկածի՝ դպրոցի տնօրենը բարկացել է 10-րդ դասարանի աշակերտի վրա՝ դպրոցի կողմից տրամադրված գրքերի գումարը չվճարելու համար, ինչից ընկճվելով նույն օրը ժ.10.00-ին՝ դպրոցի բակում դպրոցականը և նրա ընկերը  ածելիով վնասել են իրենց ձախ ձեռքերի նախաբազուկները: