Կոտայքի մարզում, Երեւան-Սեւան ավտոճանապարհի Չայնիի ոլորաններում այսօր` ապրիլի 13-ին, ամբողջությամբ այրվել է Mercedes մակնիշի ավտոմեքենա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեցին ԱԻՆ Փրկարար ծառայության մամուլի ծառայությունից:
Հրդեհի բռնկման պատճառներն անհայտ են: Կատարվում է քննություն:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, մեքենան պատկանում է ազգությամբ իտալացի, 41-ամյա Ֆեդերիկո Դ.-ին:
Հրշեջներն ու քաղաքացիները մարել են Mercedes-ում առաջացած հրդեհը, սակայն Mercedes-ը վերածվել է մոխրակույտի։
.jpg)




























