News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Սեւանա լճում այսօր՝ ապրլի 14-ին, մահացած հայտնաբերված Արծվանիստի 46-ամյա բնակիչը մտածված է նետվել նավակից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արծվանիստի գյուղապետ Սամվել Օհանյանը: Նա նշեց, որ տղամարդը նախկինում եւս մի քանի անգամ փորձել է նման քայլի գնալ, սակայն, հարազատները կանխել են: Իսկ այս անգամ նրա կինն ու եղբոր որդիները չեն հասցրել նրան հետ պահել այդ քայլից:

«Հիվանդություններ ուներ, մի քանի անգամ նախկինում էլի նման քայլի գնացել է, բայց կանխել են: Այս անգամ մինչեւ կինը հետեւից վազել է՝ արդեն ափից հեռացել է: Տեսել են՝ ինչպես է իրեն ջուրը նետում: Նավակն էլ իր հին նավակն է եղել, որը երկար ժամանակ չի օգտագործել, որովհետեւ հաշմանդամություն ուներ»,-ասաց գյուղապետը:

46-ամյա Հ. Ե.-ն ունի երկու որդի՝ նրանցից մեկը բանակում է, մյուսը՝ Ռուսաստանում:

Ավելի վաղ Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնել էին, որ ապրիլի 13-ին, ժամը 22:05-ին ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի մոտակայքում քաղաքացին նավակով մտել է Սեւանա լիճ (մոտ 50 մ) եւ չի վերադարձել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Այսօր՝ ապրիլի 14-ին, ժամը 07:53-ին որոնողական աշխատանքները վերսկսվել էին, իսկ արդեն ժամը 09:15-ին ափից 200 մ հեռավորության վրա փրկարարները հայտնաբերել են Հ. Ե.-ի դին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ