News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը թվային տվյալներ չունի այն մասին, թե օլիգարխների քանի երեխաներ են ծառայում սահմանին: Այս մասին նախարարը հայտարարեց ապրիլի 21-ին կայացած մամուլի ասուլիսում:

Նա նշեց, որ նման թվեր չունի, քանի որ Հայաստանում «օլիգարխ» պաշտոնական հասկացություն չկա, եւ զորակոչի ընթացքում անհնար է տարբերակել՝ ում են զորակոչում, գործարարի՞, թե՞ օլիգարխի որդու:

Նախարարը, միաժամանակ, խոստացավ լրագրողներին իր հետ սահման տանել եւ զրուցել զինծառայողների հետ, թող իրենք պատմեն: «Ապրիլյան պատերազմի մասնակիցների թվում պրոֆեսորի որդի կա»,- հավելեց Վիգեն Սարգսյանը:

Եթե մենք ասում ենք, որ հասարակության կեսը սոցիալապես անապահով է, սահմանին ծառայողների կեսը նույնպես սոցիալապես անապահով կլինի: Հարկավոր է նաեւ հաշվի առնել, որ ապանահով ընտանիքի տղան օբյեկտիվորեն կարող է առաջնագծում հայտնվել, քանի որ սոցիալապես ապահովված ընտանիքների երեխաները շարունակում են ուսումը եւ հետագայում ծառայության գնալով՝ «ուսումնականում» հայտնվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ