News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Ելք» դաշինքը քարոզարշավը սկսել է հանրային տրանսպորտից։ Նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը այսօր՝ ապրիլի 21–ի առավոտյան, քարոզչական բուկլետներ է բաժանել Երեւանի մետրոպոլիտենում։

Քարոզչությունը ուղիղ եթերով հեռարձակվել է Փաշինյանի ֆեյսբուքյան էջում։ Նա դաշինքի մի քանի անդամների հետ անցել է վագոնից վագոն, բաժանել իրենց բուկլետները՝ ուղեւորներին դիմելով իրենց կարգախոսով՝ «Երեւան ջան»։

«Ես երեւանցիներին խոստանում եմ, որ իմ քաղաքապետ ընտրվելու դեպքում մինչեւ 2022 թ. Երեւանում կբացվի մետրոյի առնվազն մեկ կայարան»,– ասել է Փաշինյանը՝ նշելով, որ իրենց նախընտրական ծրագրում մեծ տեղ են զբաղեցնում մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրները։

Փաշինյանը նաեւ տեղեկացրել է, որ այսօր ավելի վաղ իրենք քարոզարշավ են իրականացրել ավտոբուսներում եւ պատրաստվում են նույնն անել նաեւ տրոլեյբուսներում։  

Նշենք, որ այսօր՝ ապրիլի 21-ին , ուղիղ կեսգիշերին մեկնարկել է մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը, որը տեւելու է մինչեւ մայիսի 12-ը՝ ներառյալ։

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ. ՀՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Ելք»-ինը՝ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իսկ «Երկիր Ծիրանի»–ինը՝ Զարուհի Փոստանջյանը:

Ընտրություններին «Հանրապետական» կուսակցությունը մասնակցում է «Հանուն Երեւանի» կարգախոսով։ Ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժի՝ «Ելք» դաշինքի կարգախոսը հետեւյալն է՝ «Երեւան ջան, ելք կա»:

Երեւանի ավագանու ընտրությունների հիմնական մրցակիցներն արդեն հայտնի են: Նախօրեին ՀՀԿ-ն հայտարարեց, որ իրենց ցուցակը գլխավորելու է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ