News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայողի սպանության կասկածանքով ձերբակալվածը հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ ունի։ Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն:

Կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ զինվորական ծառայության ընթացքում՝ 2016 թվականի նոյեմբերին, նա մի քանի անգամ ինքնախեղում է կատարել եւ նեղ մասնագիտական հետազոտման նպատակով տեղափոխվել ՀՀ ՊՆ Երեւանի կայազորային հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք: Նրա նկատմամբ նշանակվել է ռազմաբժշկական եւ դատահոգեբուժական ամբուլատոր համալիր փորձաքննություն։ 2017թ. մարտի 9-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում ստացվել է թիվ 12 եզրակացությունը, համաձայն որի՝ նրա մոտ փորձաքննության ժամանակ հայտնաբերվել են հոգեկան որոշ խանգարումներ, ճանաչվել է սահմանափակ մեղսունակ եւ ոչ պիտանի զինվորական ծառայության համար խաղաղ ժամանակ։ Պաշտպանության նախարարի հրամանով՝ 2017 թվականի մարտին նա զորացրվել է:

Նախաքննությունը շարունակվում է, քննության արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սպանության փաստով հարուցվել է քրեական գործ՝ 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն՝ դեպքի մանրամասները պարզելու համար։ Սպանվածի անձը հաստատվել է. նա պայմանագրային զինծառայող Դմիտրի Յալպաեւն է, 21 տարեկան: Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է 20-ամյա Ջ.Ա.-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ