News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլի քվեարկության արդյունքները սկզբում խոսում էին «Ազգային ճակատի» առաջնորդ Մարի Լը Պենի հաղթանակի մասին, բայց հետո պատկերը սկսեց փոխվել՝ հօգուտ «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնի: Առավոտյան  97% քվեների հաշվարկի արդյունքում ձայների տարբերությունը կազմում էր 2%. Մակրոնը ստացել է 23.86%, Լը Պենը՝ 21.43%, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Եվս երկու թեկնածուներ՝ նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնն ու Ժան Լյուկ Մելանշոնը ստացել են, համապատասխանաբար, 19.94% եւ 19.62%: Սակայն ընտրապայքարը կշարունակեն միայն առաջին երկու տեղերը զբաղեցրած թեկնածուները:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 7-ին եւ, ամենայն հավանականությամբ, կհաղթի Մակրոնը, եթե հավատանք վերջին հարցման արդյունքներին: Երեկ Ipsos կազմակերպության հրապարակած հարցումների համաձայն՝ Մակրոնը Լը Պենին կհաղթի 62%-38% հարաբերակցությամբ, ըստ Harris Interactive-ի էլ՝ 64%-36% հարաբերակցությամբ:

Մակրոնին երկրորդ փուլ անցնելու կապակցությամբ արդեն շնորհավորել են գործող նախագահ Ֆրանսուա Օլանդն ու եվրոպական այլ գործիչներ:

Սակայն հանրային կարծիքի ուսումնասիրման Ifop կենտրոնի ներկայացուցիչ Ֆրեդերիկ Դաբը CNews-ի եթերում հայտարարել է, որ թե՛ Ֆիյոնի, թե՛ Մելանշոնի կողմնակիցները կարող են իրենց անկանխատեսելի դրսեւորել, քանի որ նրանք բացասաբար են վերաբերվում առաջին երկու հորիզոնականները զբաղեցրած թեկնածուներին: Վերլուծաբանը նաեւ հիշեցրել է, որ նախընտրական արշավի սկզբին ոչ ոք չէր հավատում Լը Պենի նման հաջողությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ