News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հոգեհանգստյան կարգ է մատուցել։

Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու առաջին տիկին Ռիտա Սարգսյանը ապրիլի 24-ի առավոտյան այցելել են «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել 1915թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։ Նախագահը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրին:

Պետության ղեկավարին ուղեկցել են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, կառավարության անդամներ:

Վաղ առավոտից Ծիծեռնակաբերդի բլուր են  ուղեւորվում հազարավոր մարդիկ, դիվանագիտական կորպուսի, սփյուռքի ներկայացուցիչներ, հյուրեր եւ հայաստանցիներ։

Ավելի վաղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես էր եկել ուղերձով, որտեղ նշել է, որ Արցախի հերոսամարտը ապացուցեց, որ նոր ցեղասպանություն մենք թույլ չենք տալու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ