News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում ապրիլի 23-ին տեղի ունեցավ նախագահական ընտրությունների առաջին փուլը։ Դրա արդյունքում նախագահի պաշտոնի համար պայքարը կշարունակեն Էմանուել Մակրոնն ու (23,75 տոկոս)  ու ազգայնական Մարին Լը Պենը (21,53 տոկոս)։

Մակրոնն ու Լը Պենը սկզբունքայինորեն տարբեր հայացքներ ունեն մի շարք հարցերի շուրջ։ Լը Պենը կողմ է Շենգեն գոտուց դուրս գալուն եւ Եվրամիության անդամակցության վերաբերյալ հանրաքվեին՝ զինուժի մեծացմամբ։ Մակրոնն իր հերթին առաջարկում է երկարաձգել աշխատանքային շաբաթը տնտեսության առանձին ոլորտներում, պահպանել ներգաղթյալներին անվճար բժշկական օգնություն ցուցաբերելը։

Էմանուել Մակրոն

Ամուսնացած է Բրիջիթ Մակրոնի հետ, ով 23 տարով մեծ է նրանից։ Բրիջիթը դպրոցում նրա ուսուցչուհին է եղել, ում նա սիրահարվել է 15 տարեկանում։

2007 թվականին երեք երեխաների մայր Բրիջիթն ամուսնալուծվում է եւ ամուսնանում Էմանուելի հետ։ Այդ ժամանակ Բրիջիթը 54 տարեկան էր։ Զույգը սեփական երեխաներ չունի, սակայն Մակրոնն ընդհանուր լեզու է գտել կնոջ երեխաների հետ։ Բացի այն, որ նա Բրիջիթի երեխաների խորթ հայրն է, այժմ վեց թոռների պապիկ է։

Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարությունում աշխատելուց առաջ Մակրոնն աշխատել է Ռոթշիլդների ընտանիքի համար՝ ներդրումային բանկիր Rothschild & Cie Banque բանկում։ Այդ պատճառով էլ ներկայիս նախագահական ընտրապայքարում նա ստացել է «Ռոթշիլդների թեկնածու» մականունը։ 

 Մինչ 2009 թվականը եղել է Սոցիալիստական կուսակցությունում։ 2016 թվականին ստեղծել է սեփական՝ «Առաջ» շարժումը՝ այն հայտարարելով «ոչ աջակողմյան, ոչ ձախակողմյան», այսինքն՝ ցենտրիստական։

Մակրոնը եղել է երկրի ամենաերիտասարդ էկոնոմիկայի նախարարը, ով գերատեսչությունը ղեկավարել է 37 տարեկանում։

Ամուսնությունից հետո նա միանգամից Փարիզում մեկ միլիոն եվրո արժողությամբ բնակարան է գնել։ 2009-2014 թվականներին նա 3,3 միլիոն է վաստակել՝ բանկային ոլորտում տարբեր պաշտոններում գտնվելով։

Մարին Լը Պեն

Մարին Լը Պենը ծնվել է ֆրանսիացի հայտնի ուլտրաաջ քաղաքական գործիչ Ժան-Մարի Լը Պենի ընտանիքում։

Հոր «Ազգային ճակատ» կուսակցություն Մարինը մուտք է գործել 18 տարեկանում։

Հետագայում Մարինը վտարեց հորը նրա իսկ կուսակցությունից։ Ժան-Մարի Լը Պենը հայտարարել է, թե «ամաչում է, որ դուստրն իր ազգանունն է կրում»։

Մարին Լը Պենը երկու անգամ ամուսնալուծվել է եւ առաջին ամուսնությունից երկու երեխա ունի։ Այժմ փաստացի ամուսնությամբ ապրում է գաղափարակից ու «Ազգային ճակատ»-ի փոխնախագահ Լուի Ալիոյի հետ։

Լը Պենի կուսակցությունը մինչ 2014 թվականը համագործակցել է համաուկրաինական «Ազատություն» միավորման հետ։

2015 թվականին Մարին Լը Պենն ու նրա հայրը՝ Ժան-Մարի Լը Պենը հայտնվել են իրավապահների ուշադրության  կենտրոնում՝ իրենց եկամուտները թաքցնելու պատճառով։ Ըստ քննիչների՝ Ժան-Մարի Լը Պենը թաքցրել է պետությունից մեկ միլիոն եվրո ավել գումարի սեփականությունը։ Հետաքննությունը դեռ չի ավարտվել։

Այժմ Լը Պենին աջակցում է ֆրանսիացի հայտնի դերասանուհի Բրիջիտ Բարդոն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ