News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ֆրանսահայերը կպաշտպանեն Ֆրանսիայի նախագահական ընտրությունների արդյունքում երկրորդ փուլ անցած «Հառաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնին:  Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հարութ Մարտիրոսյանը: Նա նշեց, որ նման որոշում է կայացվել, որովհետեւ արդեն հասկանալի է, որ ընտրությունների առաջին փուլն հաղթահարած երկու թեկնածուներից ավելի հայամետ քաղաքականություն կարող է վարել Էմանուել Մակրոնը, որն այսօր իսկ հայտարարել է, որ ներկա է գտնվելու Փարիզի Կանադայի հրապարակում, որտեղ տեղի է ունենալու  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը:

«Անցած երկու թեկնածուներից երկուսից պաշտպանում ենք պարոն Մակրոնին: Այսօր արդեն պարոն Մակրոնը հայտարարություն է արել, որ ժամը 15:30 լինելու է Կոմիտասի արձանի մոտ եւ հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Ֆրանսիայում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ:  Ընտրությունների առաջին փուլը հաղթահարել է «Հառաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնին եւ Ֆրանսիայի «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ