News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Գյումրիում ռուսական ռազմաբազայի զինծառայողի սպանության գործով ձերբակալված Արման Ջանջուղազյանը տարվել է դեպքի վայր, նա նկարագրել է, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Արամայիս Հայրապետյանը:

«Այս պահին իմ պաշտպանյալը կասկածյալի կարգավիճակում է, նրան Երեւան են տեղափոխել, որովհետեւ դեպքը քննվելու է Երեւանի քննչական կոմիտեի գլխավոր վարչությունում: Վաղը լրանում է 72 ժամը, նրան մեղադրանք կառաջադրվի կամ հակառակը»,-ասաց նա:

Արամայիս Հայրապետյանը նշեց, որ իր պաշտպանյալի մոտ հոգեկան խնդիրներ են հայտնաբերվել դեռեւս 2016թ., երբ նա բանակում ծառայելիս է եղել: Առողջական խնդիրների պատճառով էլ նա Կապանում 3 ամիս ծառայելուց հետո զորացրվել է:

«Ես քրեական գործում ներգրավվել եմ հենց այդ հիմքով, նախաքննական մարմինը տվյալներ ունի, որ նա հոգեկան առողջության խնդիրներ ունի»,-ասաց նա:

Պաշտպանը նաեւ նշեց, որ ռուս զինծառայողի սպանության մեջ կասկածվողը Ստեփանավան քաղաքի բնակիչ է, նա Գյումրի է գնացել հենց սպանության օրը:

«Քանի որ նախաքննական գաղտնիք է, այս պահին չեմ կարող ասել, թե ինչ ցուցմունք է տվել պաշտպանյալս, նրա հետո խոսել եմ եւ մեղադրանքն առաջադրելուց հետո նոր կկարողանանք հայտնել մեր դիրքորոշումը»,-ասաց նա:

Նա նաեւ նշեց, որ Արման Ջանջուղազյանի ձեռքերին վնասվածքներ են հայտնաբերվել, որոնք նա ստացել է ռուս զինծառայողի սպանության օրը: Թե ինչ հանգամանքներում է այդ վնասվածքները ստացել՝ կպարզվի դատաբժշկական փորձաքննության արդյունքում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայողի սպանության կասկածանքով ձերբակալվածը հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ ունի:

Սպանության փաստով հարուցվել է քրեական գործ՝ 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն՝ դեպքի մանրամասները պարզելու համար։ Սպանվածի անձը հաստատվել է. նա պայմանագրային զինծառայող Դմիտրի Յալպաեւն է, 21 տարեկան: Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է 20-ամյա Ջ.Ա.-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում 2023-ին ճանապարհային երթևեկության կանոնների խախտողները 2 միլիարդ եվրո տուգանք են վճարել
Le Figaro պարբերականի տվյալներով՝ տուգանքների աճը պայմանավորված է նաև երթևեկության տեսախցիկների թվի ավելացմամբ...
Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը
Լեհական լրատվամիջոցները նշում են, որ դեպքի մասին տեղեկացվել է մայրաքաղաքի ոստիկանությունը և արդեն...
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Նա նաև հրապարակել է Դավիթ Լևոնյանի տեսանյութը, որտեղ վերջինս հստակ նշում է, որ իր կողմից տարածված նյութերը…
Չինաստանում ճանապարհի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի
Մեքենաները գլորվել են զառիթափով...
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Մայիսի 1-ին, ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության…
Ստամբուլում մայիսմեկյան ցույցերի ժամանակ ավելի քան 140 ցուցարար է բերման ենթարկվել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Օզգուր Օզելը, ով...
Ամենաշատ