«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի հայցով Սահմանադրական դատարանի նիստի ժամանակ այսօր՝ ապրիլի 25-ին, միջադեպ է տեղի ունեցել:
Տեսանյութերի մասին հարցի շուրջ վիճաբանությունների ժամանակ դաշինքի իրավաբանին փոխարինել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Ամբիոնի մոտ նրա հայտնվելուց քիչ անց վեճ է սկսվել նրա ու պատասխանող՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի միջեւ: Զուրաբյանը սեփական խոսքին համահունչ սկսել է ցուցամատով դիրիժորություն անել, ինչն ամենեւին դուր չի եկել Տիգրան Մուկուչյանին: Մուկուչյանն ընդդիմախոսին դիտողություն է արել:
«Առանց մատի»,- Զուրաբյանին դիմաց ԿԸՀ նախագահին, ինչին ի պատասխան Զուրաբյանն արձագանքեց. «Խնդրում եմ ինձ նկատողություն չանել, թե ես ինչպես պետք է այստեղ խոսեմ: մենակ էդ էր պակաս, որ գլխավոր ընտրակեղծարարը ինձ նկատողություններ աներ»:
Այս հայտարարությունը հարուցել է Մուկուչյանի վրդովմունքը, եւ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ստիպված էր կողմերին կարգը պահպանելու կոչ անել, իսկ Զուրաբյանին նախազգուշացնել, որ նման գործողությունները պատժամիջոցների վտանգ են պարունակում:
«Եկեք առանց պիտակավորումների»,- ասաց Գագիկ Հարությունյանը: