News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում այսօր՝ ապրիլի 25-ին, Երեւանի քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը բնակիչների հետ հանդիպմանն իր թիմը որակեց բանիմաց, պրոֆեսիոնալ եւ աշխատող եւ կոչ արեց հավաքված քաղաքացիներին քվեարկել հենց իր թիմի օգտին:

«Մենք մեր թիմով եկել ենք ձեր վստահության քվեն խնդրելու, խնդրելու, որպեսզի թույլ տաք իրականացնել մեր հնգամյա ծրագիրը: Մեր նախընտրական ծրագիրն իրատեսական է, միայն խոստումներ չեն, մեր կատարած աշխատանքի շարունակությունն է մեր ներկայացրած ծրագիրը»,-ասաց նա:

Միեւնույն ժամանակ, քաղաքապետը վստահություն հայտնեց՝ նշելով, որ երեւանցին գիտի, թե ընտրությունների օրն ում է տալու իր քվեն: Նա կոչ արեց մայիսի 14-ին՝ Երեւանի ավագանու ընտրությունների օրը, քվեարկել այն թիմի օգտին, որը 5 տարիների փորձ ունի եւ հենց այդ փորձի հիման վրա էլ կազմել է իր նախընտրական ծրագիրը:

«Երեւանցին գիտի՝ իր քվեն ում է տալու, պրոֆեսիոնալ թիմին, աշխատող թիմին, բանիմաց թիմին, այն թիմին, որը եղել է ժողովրդի կողքին, այն թիմին, որը տարիներ շարունակ ժողովրդի հետ շփվելով, ժողովրդի կարծիքը լսելով նախընտրական ծրագիր է կազմել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենա մայիսի 14-ին, ընտրություններին մասնակցում է Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Երկիր Ծիրանին» եւ «Ելք» դաշինքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ