News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախի Տիգրանակերտը կառուցված է ամրոցների շինարարության մասին Ֆիլոն Ալեքսանդրիացու աշխատության համապատասխան։ Այս մասին մայիսի 4-ին լրագրողների հետ զրույցում ասել է Տիգրանակերտի հնագիտական գիտարշավի ղեկավար Համլետ Պետրոսյանը։

Նրա խոսքով դա տարածաշրջանի միակ դասական հուշարձանն է՝ հելենիզմի ոճով, ու դրա հետազոտությունը նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլեւ ընդհանուր քաղաքակրթության զարգացման ուսումնասիրության համար։

Նա հիշեցրել է, որ Տիգրանակերտի պեղումները արդեն 12 տարի է իրականացվում են, սակայն առայսօր պեղվել է դրա միայն աննշան մասը՝ միջոցների պակասի ու այս հարցում պետական քաղաքականության բացակայության պատճառով։

Անցած տարի գիտարշավը սկսել է Տիգրանակերտի դամբարանադաշտի պեղումները ու պեղումների ընթացքում հայտնաբերվել են 4 պարսկական դրահմաներ։ Այս տարի, եթե հաջողվի ֆինանսավորում գտնել, Համլետ Պետրոսյանը մտադիր է բացել ամրոց տանող մուտքը։

Անցած տարի նաեւ շարունակվել են վաղ քրիստոնեական գերեզմանոցների պեղումները, մասնավորապես Ամարասում։ Այս տարի ծրագրում են սկսել Սուրբ Ստեփանոս եկեղեցու պեղումները։

Համլետ Պետրոսյանը հայտնել է, որ իր գիտարշավը փորձում է հետազոտել ազատագրված տարածքները, ու այդ հետազոտությունները ապացուցում են այդ հողերի հայկական պատկանելիությունը։ Եվ այսպես նրա խոսքով Քարվաճառում Խանդաբերդ ամրոցի պեղումների ընթացքում հայտնաբերվել է ավելի քան 70 հայերեն գրություններ, ավելի քան 120 խաչքարեր։

Շուշիում վերջին պեղումները, հնագետի խոսքով, ցույց են տվել, որ 12-13 դարերում Հնուտ կիրճի երկայնքով առեւտրի ուղի է անցել, գտել են մոնղոլական նիզակ, չինական առարկաներ, որոնք ապացուցում են որ այստեղ աշխույժ առեւտուր է ընթացել։ Շուշիի տարածքում նաեւ հայտնաբերել են 12-13 դարերի խաչքարեր։

«Մինչեւ Փանախի հայտնվելը Շուշիի հայկական պատկանելիության լավագույն ապացույց հնարավոր չէ ներկայացնել»,- ասել է նա ՝ հավելելով, որ այդ հետազոտությունները ունեն նաեւ մեծ գիտական նշանակություն։ Որոշ իրեր, նրա խոսքով, անհնար է միանգամից մեկնաբանել, դրանք հետագա ուսումնասիրության կարիք ունեն։ Օրինակ Արցախում հայտնաբերված մարդանման կոթողները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քարահունջին պաշտպանություն եւ խնամքի կարիք ունի հասարակության եւ պետության կողմից․ գիտնական
Քարահունջի մոտ 4 հազար տարվա պատմություն ունի, եւ այս փուլում ծագում է այս պատմական հուշարձանն ապագա սերունդների համար պահելու հարցը․․․
Ի՞նչ է հաջողվել պեղել Արտանիշում. հայ հնագետները՝ հայտնաբերված հնագույն գերեզմանների մասին
Հնագետի խոսքով՝ այդ շրջանում առաջին անգամ են նման հետազոտություններ եւ պեղուներ անցկացվում...
Օձաբերդում հայտնաբերվել է Երկաթի դարաշրջանի ամրոցաշինության ֆենոմենալ շինարարական ավանդույթ. հնագետ
կատարված բացահայտումները հիմք են տալիս՝ շարունակելու պեղումները Օձաբերդում հետագա տարիների ընթացքում, ավելի մեծ ծավալներով...
Գետահովիտ 2 հնագույն քարանձավում պեղումները շարունակվում են Սիրիայից մասնագետի մասնակցությամբ
Հետագա տարիներին քարանձավի ուսումնասիրությունը շարունակվել է, եւ 2014-ին կատարված շերտագիտական շուրֆը բացահայտել է քարայրի...
Տիգրանակերտը համաքաղաքակրթական նշանակություն ունի. հնագետը ներկայացրեց վերջին պեղումների արդյունքները
Տիգրանակերտի հայկական գրերը միանշանակ վկայում են այն մասին, որ այս տարածքը ոչ թե պարզապես հայկական է եղել, այն լուրջ ավանդ է ունեցել հայկական գրի տարածման մեջ…
Հայաստանի Վայոց ձորի մարզում նախկինում անհայտ ամրոցներ են հայտնաբերվել (ֆոտո)
Այս ամրոցների մեծ մասը նաեւ Վանի թագավորության շերտեր ունի…
Ամենաշատ