News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Ադանա եւ Սամսուն քաղաքներում մարմնավաճառության դեմ պայքարի շրջանակներում ոստիկանությունը բազմաթիվ կանանց է բերման ենթարկել։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ ոստիկանական բաժանմունք բերված կանանց մի մասի ցուցմունքները շոկի մեջ են գցել ոստիկաններին։ Կանայք պնդել են, թե իրենց ամուսիններն իրենց դավաճանում են, իսկ իրենք էլ որպես վրեժ զբաղվում են մարմնավաճառությամբ։

Կանանցից մեկն էլ անկեղծացել է՝ նշելով, թե միայն սկզբում է որպես վրեժ զբաղվել մարմնավաճառությամբ, սակայն հետագայում հասկացել է, որ այդ ճանապարհով լավ վաստակում է, եւ շարունակել է զբաղվել աշխարհի ամենահին արհեստով։

Համապատասխան գործընթացից հետո կանայք ստորագրությամբ ազատ են արձակվել։

Տպել
Ամենաշատ