News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակը կդադարեցնի իր գործունեությունը այս տարվա օգոստոսի 31-ին։ Այս մասին հայտնել են կազմակերպությունից։

ԵԱՀԿ Մշտական խորհուրդը չի կարողացել փոխհամաձայնության գալ Հայաստանում կազմակերպության ներկայացուցչության մանդատը երկարացնելու հարցում։

Կողմերը այդպես էլ չեն կարողացել փոխհամաձայնության գալ ու ընդունելի որոշման հանգել՝ մանդատի երկարացման հարցում։ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերի խոսքով Երեւանյան գրասենյակն ու դրա անձնակազմը զգալիորեն աջակցել են Հայաստանի իշխանություններին ԵԱՀԿ շրջանակում պարտավորությունների կատարման հարցում։ «Հայաստանի հետ համագործակցությունը միշտ բեղուն է եղել»,- նշել է Զանյերը ու հավելել, որ կազմակերպությունը կշարունակի երկրի հետ փոխգործակցությունը բոլոր ուղղություններով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

ԵԱՀԿ բյուրոն Երեւանին օգնում էր ժողովրդավարական կառույցների զարգացման ու քաղաքացիական հասարակության ամրապնդման գործում։ Այդ աշխատանքը ներառում էր միջոցառումների իրականացում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են օրենսդրության բարեփոխումները , կոռուպցիայի ու մարդկանց առեւտրի դեմ պայքարը , շրջակա միջավայրի պաշտպանությունը, մարդու իրավունքների մասին իրազեկման բարձրացումը, լրատվամիջոցների ազատությունը, գենդերային հավասարությունը, ոստիկանական ծառայության աշխատանքին աջակցությունը, նաեւ զինված ուժերի բարեփոխումը։

Հայաստանը Հարավային Կովկասի միակ երկիրն էր, որտեղ գործում էր ԵԱՀԿ գրասենյակ։ 2015-ին փակվել է Բաքվի գրասենյակը։ Վրաստանում ԵԱՀԿ առաքելության մանդատը սպառվել էր 2008-ի դեկտեմբերին։

Ավելի վաղ հայտնել էին, որ գրասենյակի գործունեությունը այս տարեսկզբից «կախյալ» վիճակում էր, քանի որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մանդատի երկարացման հարցում կոնսենսուս չկար։ Ադրբեջանը բողոքներ էր ներկայացրել ականազերծման վարժանքներին վերաբերող ծրագրի կապակցությամբ։ Գերմանական, իսկ հետո ավստրիական նախագահությունը փորձել են Ադրբեջանին համոզել, որ այդ բողոքները անհիմն են, սակայն ապարդյուն։ Հայկական կողմը համաձայնել է դադարեցնել ծրագիրը, սակայն Ադրբեջանը շարունակում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աշխատանքին խանգարելու փորձերը։ Նախօրեին Վիեննայում անցել են բանակցություններ, որոնք դրական արդյունք չեն ունեցել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ