News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այնպիսի տպավորություն է, որ իշխանությունը չի ցականում ընդդիմությանը խորհրդարական հանձնաժողովների ներկայացուցիչների տեղեր տալ: Մայիսի 19-ին՝ ԱԺ նիստում այս մասին հայտարարեց «Ելք» դաշինքից պատգամավոր Արտակ Զեյնալյանը:

Նրա խոսքով՝ եթե խորհրդարանի մշտական հանձնաժողովների թիվը կրճատվում է 12-ից մինչեւ 9, իսկ դրանց նախագահական տեղերը, նախկինի նման, բաժանվում են դ՛Օնդտի բանաձեւով, «Ելք» դաշինքը նախագահական տեղեր չի ստանա: «Արդյոք սա դիտավորյալ չի՞ արվել: Ինչո՞ւ մեր խմբակցությանը չտային Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղը: Մեր խմբակցությունում ստաժավոր իրավապաշտպաններ կան (իրեն նկատի ունի – խմբ.), եւ ստիպված չեք լինի կասկածելու, որ մենք այդ աշխատանքը շատ ավելի լավ կանեինք»,- ասաց Զեյնալյանը:

Ի պատասխան՝ Հանրապետական կուսակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը նշեց, որ այստեղ ոչ մի չարամտություն չկա, իսկ հանձնաժողովները կրճատում են, քանի որ պատգամավորների թիվը կրճատվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ