News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Երեւանում, մայիսի 18-ին, «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված 36-ամյա երիտասարդի վիճակը բավարար է: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը: Նա նշեց, որ երիտասարդի մոտ լուրջ վնասվածքներ չկան, նա գիշերն անցկացրել է Վերակենդանացման բաժանմունքում, որից հետո տեղափոխվել՝ հիվանդասենյակ:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, իրավապահները պարզել են, որ վիրավորը Երեւան քաղաքի Նորքի այգիներ փողոցի բնակիչ՝ 38-ամյա Արմեն Պ.-ն է, ով նշված վայր է տեղափոխվել «Վերնիսաժ» տոնավաճառի մոտից դանակահարվելու հետեւանքով։

Հիվանդանոցից հայտնել են, որ Արմեն Պ.-ն ի վիճակի չէ հայտարարություն տալու։ Պարզվել է, որ Արմեն Պ.-ն դանակահարվել է նույն օրը, ժամը 19։30-ի սահմաններում, «ԱՅՖԻՔՍ» հեռախոսների վերանորոգման կենտրոնում, որը գտնվում է Հանրապետության փողոց 58 հասցեում, վիճաբանության ժամանակ եւ նրան դանակահարելու կասկածանքով որոնվում է Երեւանի բնակիչ՝ 34-ամյա Գարուշ Մ.-ն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամասիայի ոստիկանները բացահայտել են ապօրինի արդյունահանում
Ամասիայի համայնքային ոստիկանները ստացել էին տեղեկություն, որ Գտաշեն...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 4 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 8 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Պատգամավորներն այցելել են Սամվել Վարդանյանին. մանրամասներ նրան շղթայված ծեծելու դեպքից
Բայց այն, ինչ տեղի է ունեցել քաղաքացու հետ ՀՀ քննչական կոմիտեից դեպի ՁՊՎ տանելու ճանապարհին, դուրս է մարդկային երևակայությունից…
«Աբովյան» ՔԿՀ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի գործով նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը՝ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի բողոքի վերաբերյալ...
Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու մեխանիզմով շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցվել
Նույն օրը քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին վերոնշյալ ամբողջ գումարի չափով...
Աշտարակում գողացված ավտոմեքենան հայտնաբերվել է Փարաքարում
Արագածոտնի մարզային քննչական վարչությունում գողության հատակնիշներով նախաձեռնվել էր քրեական...
Ամենաշատ