Թուրքիայի արդարադատության փոխնախարար Բասրի Բաղջըն խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովում խոսել է բանտերի խնդիրներից։
Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ Արդարադատության փոխնախարարի խոսքով Թուրքիայի բանտերի ամենամեծ խնդիրը գերծանաբեռնվածությունն է։ Նա նշել է, թե բանտերում գտնվում է 221 հազար բանտարկյալ, սակայն բանտերի մաքսիմալ ծանրաբեռնվածությունը 203 հազար է։
Նշվել է, որ բանտերում գերծանրաբեռնվածությունը սկսվել է 2016–ի հուլիսի 15–ի ռազմական հեղաշրջման փորձից հետո տեղի ունեցած ձերբակալություններից հետո։