«Արաբկիր» բժշկական կենտրոնում երկու տարեկան տղա երեխա է մահացել։ Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատել են ոստիկանության լրատվական ծառայույթունից։
Երեխան առողջական խնդիրներ է ունեցել, «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրիի Ավստրիական բժշկական կենտրոնից է, որտեղ էլ մահացել է։
Մեր տեղեկություններով՝ ծնողները երեխայի մահվան համար մեղադրում են բժիշկներին՝ համարելով, որ նրանք պատշաճ բուժօգնություն չեն ցուցաբերել։ Դեպքի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն։