Մանչեսթերում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով զինյալների հայտարարությունը:
Երեկ երեկոյան «Մանչեսթեր Արենա»-ում ահաբեկչություն է իրականացվել: Ոստիկանությունը հաղորդում է 22 զոհի եւ 59 վիրավորի մասին: Ահաբեկչությունը մահապարտ է իրականացրել: Զոհերի թվում երեխաներ կան, առնվազն 5 մարդ էլ անհետ կորած է համարվում: