Հովհաննես Հովսեփյանին կրկին նշանակեցին նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար։
Սերժ Սարգսյանը, հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված` Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը` որոշել է Հովհաննես Հովսեփյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար:
ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎ` 28 հունվարի, 1973թ.
ԾՆՆԴԱՎԱՅՐ` ք. Իջեւան
Կրթություն
1990-1995թթ. - Երեւանի պետական համալսարան, իրավաբանական ֆակուլտետ։
1996-1998թթ. - ՌԴ Նախագահին առընթեր պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիա։
2002-2003թթ. - ՌԴ Նախագահին առընթեր պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայի հայցորդ։
2003թ. ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 10 գիտական հոդվածների հեղինակ է։
Աշխատանքային գործունեություն
1996-2002թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնում որպես առաջին կարգի մասնագետ, առաջատար մասնագետ, պետաիրավական վարչության գլխավոր մասնագետ, խորհրդատու։
2002-2006թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետ:
2003-2004թթ. - դասավանդել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։
2006թ. մարտ - 2007թ. փետրվար - «Ալյանս» խորհրդատվական կենտրոնի նախագահ։
2007թ. փետրվար – 2007թ. դեկտեմբեր - ՀՀ Տարածքային կառավարման նախարարի խորհրդական։
2007-2008թթ. - ՀՀ Տարածքային կառավարման նախարարի տեղակալ։
23.05.2008-03.10.2016թթ. ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար։
03.03.2016 -08.10.2016 թվականներին` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ:
Պարգեւներ եւ կոչումներ
2003թ.-ին ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
2013թ.-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից պարգեւատրվել է ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալով:
Կրթության եւ գիտության նախարարության կողմից պարգեւատրվել է ոսկե մեդալով:
Անձնական տվյալներ Ամուսնացած է, ունի երկու զավակ։