News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ոստիկանները հայտնաբերել են Հրազդան քաղաքում նորածնի դին փողոցում թողած կնոջը:

Ինչպես հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից, մայիսի 15-ին ժամը 15:10-ի սահմաններում Հրազդանի Շահումյան փողոցի 10 հասցեում գտնվող գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի դիմաց, կանաչապատ հատվածում, թղթե արկղի մեջ, պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված, հայտնաբերվել է նորածին երեխայի դի:

Դեպքի առթիվ նախապատրաստվել են նյութեր: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ մայիսի 23-ին ոստիկանության Հրազդանի բաժին բերման է ենթարկվել Հրազդանի բնակչուհի, 1977 թ. ծնված Լ. Մ.-ն: Նա խոստովանել է, որ 2017 թ. մայիսի 11-ի առավոտյան իրենց բնակարանի զուգարանում, առանց բժշկական միջամտության, ծննդաբերել է արական սեռի երեխա, որը ճիչ արձակելուց հետո մահացել է: Ինքը նույն օրը նորածնի դին պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորել և դրել է թղթե արկղի մեջ, որից հետո այն տեղափոխել է Հրազդանի Շահումյան փողոցին հարակից անտառային կանաչապատ տարածք ու դնելով խոտերի մեջ՝ հեռացել է:

Լ. Մ.-ն ներկայացվել է ՀՀ ՔԿ Կոտայքի մարգային քննչական վարչություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Ամենաշատ