News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որն այցով Ապենիններում է, Հռոմի պապ Ֆրանցիսկոսի, Վատիկանի պետքարտուղար Պիետրո Պարոլինոյի եւ երկրների հետ հարաբերությունների հարցերով քարտուղար Փոլ Ռիչարդ Գալահերի հետ քննարկել է միջազգային հարաբերությունների, կրոնական երկխոսության զարգացման եւ Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների պաշտպանության հարցերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Ջերմ զրույցների ընթացքում գոհունակություն է արտահայտվել Սուրբ գահի եւ ԱՄՆ-ի միջեւ գոյություն ունեցող հարաբերությունների վերաբերյալ, ինչպես նաեւ համատեղ պարտավորվածության՝ հանուն խաղաղության, խղճի եւ դավանանքի ազատության: Կողմերը արդար համագործակցության հույս են հայտնել Վատիկանի եւ ԱՄՆ կաթոլիկ եկեղեցու միջեւ, որը հանրությանը ծառայում է առողջապահության, կրթության եւ միգրանտներին օգնություն ցույց տալու ոլորտներում»,- հայտնել է Սուրբ գահի մամուլի ծառայությունը:

«Բանավեճերը թույլ են տվել կարծիքներ փոխանակել միջազգային օրակարգի տարբեր հարցերի եւ ամբողջ աշխարհում քաղաքական գործընթացների միջոցով խաղաղության առաջընթացի, միջկրոնական երկխոսության վերաբերյալ՝ հատուկ շեշտադրում կատարելով Մերձավոր Աեւելքում իրավիճակի եւ քրիստոնեական համայնքների պահպանման վրա»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը չորեքշաբթի առավոտյան Վատիկանի Առաքելական պալատում 30 րոպեից ավելի չի տեւել: Դրանից հետո ԱՄՆ նախագահը հանդիպելու էր Վատիկանի պետական քարտուղար կարդինալ Պարոլինոյի եւ Վատիկանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Գալահերի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ