News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի կառավարությունը ծրագրում է 2018-ին վաճառել իր մասնաբաժինը Ադրբեջանի Միջազգային բանկում, ասվում է բանկի կայքում։

«Բանկի ապաքինման ծրագրի առանցքային փուլերն են ակտիվների ու պարտավորությունների վերակազմակերպումն ու սեփականաշնորհումը։ Ներքին վերակազմակերպումը ենթադրում է Վրաստանում ու Ռուսաստանում դուստր բանկերի վաճառքը։ Բանկը մտադիր է իրականացնել այն 2017-ին։ Բանկում պետության մասնաբաժնի վաճառքը նախատեսված է 2018-ին»,- ասվում է կայքի հաղորդագրությունում։

Բանկը մտադիր է ավարտել ակտիվների ու պարտավորությունների վերակազմակերպումը 2017-ի մայիս- սեպտեմբեր ամիսներին։

«2016-ին ԱՄԲ-ն հաջողությամբ ավարտել է ակտիվների վերակազմակերպման առաջին փուլը, պետական «Ագրարկրեդիտ»-ին փոխանցելով 9․9 մլրդ մանաթի  ակտիվներ։ Արտաքին պարտականությունների վերակազմակերպման գործընթացի ավարտից հետո բանկն ու Ֆինանսների նախարարությունը մտադիր են սկսել վերակազմակերպման երկրորդ փուլը, իրականացնելով 4․9 մլրդ մանաթի ակտիվի փոխանցումը»,- նշվում է կայքում։

ԱՄԲ-ն մայիսի 11-ին հայտնել է, որ դադարեցնում է արտաքին պարտքի մասով վճարները ու ներդրողներին առաջարկելու է իրենց պարտքերի մի մասը փոխանակել Ադրբեջանի ինքնիշխան պարտատոմսերի հետ։ Բանկը ծրագրում է վերակազմակերպել 3․34 մլրդ դոլարի պարտականություններ։ Ադրբեջանի կառավարությունն ու ԱՄԲ-ն մայիսի 23-ին առաջարկել են օտարերկրյա վարկատուներին բանկի արտաքին պարտականությունների վերակազմակերպման երեք տարբերակ։

ԱՄԲ-ն ստեղծվել է 1992-ին ու երկրի ամենախոշոր բանկն է։ Ադրբեջանի Ֆիննախի մասնաբաժինը բանկի կապիտալում կազմում է 76․7 տոկոս, իսկ «Ագրարկրեդիտի» մասնաբաժինը՝ 14․6 տոկոս, մնացածը՝ մյուս բաժնետերերինն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
Ներկայացնել փոխարկման պատվեր հաճախորդի կողմից առաջարկվող փոխարժեքո...
«Ամիօ ժամանակաշրջան».  կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը
Կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը և Ամիօ ժամանակաշրջան ծրագրի նպատակը կրթությունն ավելի հասանելի դարձնելն է...
Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության
Բիզնեսի արդյունավետ զարգացման և մրցունակության բարձրացման համար չափազանց կարևոր է ֆինանսական ռեսուրսների արագ հասանելիությունը...
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
ՎԶԵԲ-ը Կոնվերս Բանկի երկարամյա գործընկերն է, որի հետ համագործակցության հարուստ ու արդյունավետ փորձառություն ունենք...
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Համերգի թատերական կարևոր բաղադրիչ մասերից մեկը մնջախաղն էր...
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավել երեխա, սոցիալապես խիստ անապահով են, ընտանիքներից շատերն էլ զոհեր ունեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ