News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հունիսի 24-ի երեկոյան Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հերթական ներկայացման ժամանակ անձրեւը մաղել է նաեւ բեմում: Ներկայացման մի հատված դերասանները խաղացել են անձրեւի կաթոցների տակ, ապա ընդմիջումէ  հայտարարվել:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  նշեց ներկայացման հանդիսատեսներից մեկը:

Խնդրի հետ կապված պարզաբանումներ ստանալու համար դիմեցինք թատրոնի տնօրեն Ագնեսա Շահնազարյանին:

«Տանիքի խնդիր ունենք, անգամ բեմում սկսեց կաթել ներկայացման ժամանակ: Հորդառատ անձրեւ էր, բոլորս էլ տեսանք ինչ է կատարվում: Թատրոնի տանիքը լուրջ վերանորոգման կարիք ունի, դրա պատճառով է նման բան գրանցվել: Դերասանների վրա էլ էր կաթում: Սա առաջին դեպքը չի, միշտ եղել է այս խնդիրը թատրոնում: Էնպես չի, որ իմ գալով է սկսել այդ խնդիրը: Հորդառատ անձրեւների ժամանակ միշտ այդ խնդիրը եղել է»,- նշեց նա:

Հայցելով հանդիսատեսի ներողամտությունը, տնօրենը վստահեցրեց, որ այժմ աշխատանքներ են տարվում տարիներ շարունակ կաթացող տանիքի վերանորոգման հարցը լուծելու ուղղությամբ:

Տպել
Ամենաշատ